Ուկրաինան ուժեղացրել է ՀՕՊ համակարգը հյուսիսային ուղղությամբ

81

Ուկրաինայի զինված ուժերն ուժեղացրել են երկրի հյուսիսային ուղղությամբ հակաօդային պաշտպանության համակարգը՝ նախապատրաստվելով «Միացյալ ջանքեր – 2021» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին: ՏԱՍՍ-ի համաձայն, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի Կենտրոնի օդային հրամանատարությունը:

Համատեղ ջանքերի հրամանատարաշտաբային զորավարժությունները Ուկրաինան կանցկացնի սեպտեմբերի 22-ից 30-ը 15 երկրների հետ համատեղ, որոնցից 11-ը ՆԱՏՕ-ի անդամ է: Ուկրաինա են ժամանելու Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Իտալիայի, Հորդանանի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի, ԱՄՆ-ի, Հունգարիայի և Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչներ:

Զորավարժությունները, ի թիվս այլ բաների, ծառայելու են որպես «ագրեսորին զսպող տարր»: