«Նպատակը հավակնոտ է, բայց իրատեսական, և մենք կոչ ենք անում միանալ մեզ»․ Բայդեն

72

Միացյալ Նահանգները կոչ է անում երկրներին համաշխարհային հանրության առջև դնել հնարավորինս բարձր նպատակներ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը էներգետիկայի և կլիմայի վերաբերյալ առցանց գագաթաժողովի մեկնարկից առաջ:

«Այսօր ես կրկին մեզ միավորել եմ՝ անկեղծորեն գնահատելու մեր առաջընթացը [կլիմայի փոփոխության դեմ պայքարում]», – Բայդենին մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է մեր ամենամեծ հավակնությունները հասցնենք Գլազգո», ասել է նա։ Եկել է ժամանակը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ջանքերը մեծացնելու համար, նշել է Բայդենը:

ԱՄՆ-ը երկրներին խնդրում է մինչև տասնամյակի վերջ առնվազն 30%-ով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք գլոբալ տաքացման հիմնական պատճառն են:

«Մենք հավատում ենք, որ հավաքական նպատակը հավակնոտ է, բայց միևնույն ժամանակ իրատեսական, և մենք ձեզ կոչ ենք անում միանալ մեզ», – ավելացրել է նա: