Համառոտ ակնարկ անգրագիտության և իշխանամոլությամբ հայրենիքի ուրացության մասին

401

Գորիսի պետական համալսարանի դասախոս Մհեր Քումունցի ՖԲ էջից, –

📝Էյվազլար բնակավայրը հայկական անվանում չի ունեցել, որովհետև այն պատմական Դողարի մեջ է ընդգրկվել (Տաթևին հարկատու՝ 6 միավոր, տե՛ս՝ Ս. Օրբելյան), այսօր թյուրքերին նվիրաբերած մասն էլ՝ Քարահունջի ու Խոտի: Այն բնակավայր չի եղել: Դեռևս 19-րդ դարի վերջերին այն դարձել է  քրդական քոչվորների վրանատեղի (նախախորհրդային շրջանում թյուրքական վկայություններ չկան այս գյուղի մասին, միայն 1970-ականներից հետո նշվում է, որ այն մի քանի գյուղերի հետ (Davudlu, Gürcülü, Qədili, Məzrə) ընդգրկվել է Նովլուի տնտեսության մեջ (այս մասին տե՛ս՝ İnzibati ərazi bölgüsü təsnifati, 2019, s. 93)), երբ քանդվել են Իվան Բեյի և Այվազի (այստեղից՝ էյվազ՝ ա>է) այգիները (բաղեր) (այս մասին տե՛ս մեր հոդվածը՝ «Պատմական Հաբանդ գավառի Սիրիջի բերդը» (https://www.sarc.am/…/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1…/): Քրդերը այստեղից վերջնականապես հեռացել են 1920-ական թվականներից (այս մասին կարելի է տեսնել Յապոնի (Հովհաննես Պարոնյան) հուշերը, «Հայրենիք», թիվ 8, Բոստոն, 1941թ. ): Դեռ Ա. Բակունցի ժամանակ «Զանգեզուրի և Քյուրդիստանի սահմանագծման» «առաջին կուրգանը դրված է[ր] Գորիս-Ղափան ճանապարհի այն կետում, որտեղից խճուղին իջնում է դեպի էյվազլար գյուղը, որը 1924 թ. հուլիսի 11-ի հանձնաժողովի որոշմամբ մնում է Քյուրդիստանին, թեպետ գյուղը տնտեսապես կապված է Զանգեզուրի հետ» (այս մասին տե՛ս՝ Ա. Բակունց, Երկերի ժողովածու, հատ. 4-րդ, էջ 480): Սահմանագծման տարիներին գյուղը բնակեցված չի եղել: Հին տեղանվան հիմքով Էյվազլար գյուղը հատուկ ծրագրով վերաբնակեցվել է 1960-ական թվականների սկզբին, երբ քրդերով բնակեցված Շահվեդլար (այն Խոտի կամ Բորոտանի (ըստ Ս. Օրբելյանի) հին գյուղատեղիներից էր (Խոտ գյուղը, հավանական է, նախապես եղել է Որոտանի ափին,  հետո բարձրացել է հին Խոտ)) գյուղի տեղում կառուցեցին բանավանը  և Տաթևհէկը (1958 (1961)-1970) և այս իսլամ բնակիչներին տեղափոխեցին Էյվազլար: Գյուղի սահմանը դեռ 1980-ական թվականներին չէր անցնում ճանապարհը: Վեճ էր առաջացել մի տան համար, որ կառուցված էր ճանապարհի գլխին, որի պատճառով մի ոլորան ավելացվեց…

📝Ասածս ինչ է՝ անգրագիտություն չէ, որ թյուրքական կամ այլ օտար անվան հիմքով որոշվում է բնակավայրի պատկանելությունը, այլ դավաճանություն է հայ ժողովրդի 5000-ամյա պատմության նկատմամբ՝ հանուն 1-2 տարվա իշխանականության… Մենք էլ կանցնենք աննշան, բայց պատմությունը կմնա… և մեզ կասեն.

«Մինչ դու գնացեր

Եվ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,

Ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ»