ԵՄ-ն պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին՝ հաղթահարել պատերազմի հետևանքները

66

Եվրամիությունը պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ` պատերազմի հետևանքները հաղթահարելու համար. հայտարարել է Վրաստանում ԵՄ Հարավային Կովկասի և ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տայվո Կլաարը։«30 տարվա հակամարտությունը թողել է շատ խոր սպիներ: Ելնելով այսօրվա` այստեղ լսածից` պետք է հիշել, որ պատերազմը սարսափելի բան է: Բայց նաև պետք է նայել ապագային: Եվ Եվրամիությունը դրա օրինակն է»,- ուրբաթ լրագրողներին ասել է Կլաարը՝ 2020 թվականի դեկտեմբերին թշնամուն հանձնված և այժմ օկուպացիայի տակ գտնվող Աղդամի շրջան այցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կիսել պատերազմի հետևանքները հաղթահարելու փորձը:«Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ օգնելու գտնել այլ, ավելի լավ ապագա», – ավելացրել է Կլաարը: