Աֆղանստանի դպրոցներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 18-ին, առայժմ միայն տղաների համար

55

Աֆղանստանի կրթության նախարարությունը հայտարարել է սեպտեմբերի 18-ից երկրի դպրոցների 1-6-րդ դասարանների դասերի մեկնարկի մասին, սակայն մինչ այժմ կրթական գործընթացին հրավիրված են միայն տղաները և տղամարդ ուսուցիչներ: ՏԱՍՍ-ի համաձայն, համապատասխան հայտարարությունը ուրբաթ օրը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, թալիբները մտադիր են Աֆղանստանի բոլոր կրթական հաստատություններում արական և իգական սեռերի ներկայացուցիչների համար առանձին կրթություն մտցնել: Երկրի որոշ համալսարաններում արդեն սկսվել են դասերը առանձին դասարաններում`ուսանողների և ուսանողուհիների համար: Միևնույն ժամանակ, Թալիբանի ներկայացուցիչները դեռ չեն տեղեկացրել կրթական գործընթացին աղջիկների մասնակցության վերաբերյալ որևէ արգելքի մասին: