Առանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել. Աբրահամյան

72

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կազմակերպման հարցում աստիճանաբար տեղի ունեցող խաղի կանոնների փոփոխությունները ստիպում են գնալ ոչ ստանդարտ լուծումների։

Մտահոգություններն առավելի խորանում են, եթե հաշվի առնենք, որ ճանապարհի տարբեր հատվածներում ադրբեջանցի ուժայինները հայկական համարանիշներով մեքենաներ են կանգնեցնում, վնասում գույքը, ահաբեկում այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին։

Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ճանապարհի այդ հատվածներով շարժվելիս ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի, իսկ իշխանությունը շարունակում է համոզել, որ ամեն ինչ նորմալ է՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների։

Գործող իշխանության պաշտոնավարման պայմաններում իրադրությունն առավել ծանր ընթացք է բռնելու եւ առանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել։