Պուտինն առաջարկեց ուժեղացնել ՇՀԿ հակաահաբեկչական կառույցը

53

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասնագետներ ներառել Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի աշխատակազմում`ՇՀԿ ֆունկցիոնալ հնարավորություններն ամրապնդելու նպատակով:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ակտիվ մասնակցություն կունենա ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարի ՇՀԿ համագործակցության 2022-2024 թթ․ ծրագրի իրականացման մեջ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը: