Չինաստանը ԱՄՆ-ին և Ավստրալիային զգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին

72

Միացյալ Նահանգներն ու Ավստրալիան պետք է դադարեն միջամտել Չինաստանի ներքին գործերին և օբյեկտիվ գնահատեն ՉԺՀ-ի զարգացումը: Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների և Ավստրալիայի արտաքին գործերի և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների բանակցություններից հետո արված հայտարարությունը:

«Չինաստանի դիրքորոշումը Թայվանի, Հոնկոնգի, Սինցզյանի, Հարավչինական ծովի և այլ հարցերի վերաբերյալ հետևողական և հստակ է: Միացյալ Նահանգներն ու Ավստրալիան, սեփական եսասիրական աշխարհաքաղաքական օգուտների համար, վարկաբեկում են Չինաստանին և միջամտում ՉԺՀ-ի ներքին գործերին: Մենք դատապարտում ենք և մերժում դա», – ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Չինաստանը ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացման, այլև նրա խաղաղ զարգացման ու կայունության գլխավոր շարժիչն է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է ավելի վաղ ԱՄՆ-ի և Ավստրալիայի հայտարարության մեջ, կողմերը մտահոգություն են հայտնել Հարավչինական ծովում ՉԺՀ-ի «ծովային լայնածավալ պահանջների» կապակցությամբ և Չինաստանին կոչ են արել քայլեր ձեռնարկել միջուկային զենքի հետ կապված հարցերում կայունության ու թափանցիկության ապահովման համար: