Մոսկվայում առցանց քվեարկությանն արդեն մասնակցել է մեկ միլիոն մարդ

52

Մոսկվայում առցանց քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1 միլիոն մարդ: Այդ մասին ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում ընտրությունների դիտարկման հասարակական շտաբի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովը:

«Ընդհանուր առմամբ, այս տարի Մոսկվայում կա 2,014 մլն առցանց ընտրող», – նշել է նա։

Ութերորդ գումարման Պետդումայի ընտրություններն անցկացվում են երեք օր`սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին: