Հայաստանյան ակադեմիական դաշտում տիրող համատարած չեզոքությունը որևէ արդարացում չունի

66

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի գրառումը, –

Պետք չէ հարել որևէ քաղաքական ուժի։  Պարզապես պետք չէ լռել, կարծես ամեն ինչ նորմալ է։ Կատարեք ձեր՝ որպես մտավորականների պարտքը՝ դիրքորոշում հայտնեք, կրթեք, լուսավորեք մոլորված հասարակությանը, ու մի սահմանափակվեք այդ գործում միայն բուհական լսարանով։

Այդքան սիրում եք միջազգային փորձը վկայակոչել։ Գոնե մեկ֊մեկ նայեք, թե ինչպես են իրենց դրսևորում ձեր եվրոպացի գործընկերները սոցիալական ու քաղաքական ճգնաժամերի ժամանակ՝ հայտնվելով առաջնագծում ու ձևավորելով օրակարգեր։

Իսկ եթե չեք ուզում, ուրեմն դիագնոզը մեկն է. ձեր “ապաքաղաքական” վարքագիծը ձեր իսկ վախերի ու բարդույթների դրսևորումն է։ Դուրս եկեք հարմարավետության տիրույթից։ Ազգովի ստորացվում ենք բոլոր ճակատներում։