Կին ձեռներեցների ուշադրության

47

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» կրթական, դրամաշնորհային ծրագրի նոր փուլի մեկնարկի մասինՙ նախատեսված գործող բիզնեսների համար: Ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների եւ հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի եւ ֆինանսների կառավարումը, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացնում է հարկային օրենսդրությանը: Մասնակիցները նաեւ ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն:

Ծրագրին կարող են դիմել Հայաստանում բնակվող կանայք, ովքերՙ

– ունեն ՀՀ քաղաքացիություն,

– 18 եւ բարձր տարիքի են,

– ունեն առնվազն 1 տարի գործող սեփական բիզնես,

– փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր (եթե բիզնեսը գրանցված է)

– պատրաստ են շաբաթական երկու անգամ մասնակցել եռամսյա դասընթացին,

– պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով:

Ծրագրի մասին ավելին կարդացե՛ք այստեղ` bit.ly/AGBUWE2021

Լրացրե՛ք դիմում-հայտն այստեղ` bit.ly/AGBUWEApply

Դիմելու վերջնաժամկետ` 20 սեպտեմբերի 2021թ: