Լուսանկարչական ցուցահանդես

59

Սեպտեմբերի 13-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ «Գեղարվեստական լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված էին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, Գեղարվեստական լուսանկարչության եւ ՍՄԳ ամբիոնի ուսանողների եւ շրջանավարտների աշխատանքները: Ցուցահանդեսում ներկայացված են Էռնա Պարոնյանի, Հրանուշ Վարդանյանի, Նինա Դեղոյանի, Ակսել Թահմասյանի, Յուրի Կարապետյանի, Տիգրան Իսկանդերյանի, Արամ Խաչատրյանի, Կարինե Սարիբեկյանի, Անահիտ Աբրահամյանի եւ Մանուել Ստեփանյանի գործերը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՊՄՀ աշխատակազմը: Բացման խոսքով հանդես եկան ՀՊՄՀ ՍՄԳ ամբիոնի դասախոս,ցուցահանդեսի կազմակերպիչՙ Արմեն Խաչատրյանը եւ Նարեկացի արվեստի միության ցուցահանդեսների համակարգող արվեստաբանՙ Տաթեւիկ Համբարձումյանը: Ցուցահանդեսի մասնակիցներին շնորհակալագրեր հանձնեց ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, Գեղարվեստական լուսանկարչության եւ ՍՄԳ ամբիոնի վարիչ Ռուբեն Երզնկյանը:

Նարեկացի արվեստի միությունում Գեղարվեստական լուսանկարչություն խորագրով ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 17-ը:

Ցուցահանդեսը ներկայացվում է ՀՊՄՀ Google Site Photo Gallery-ում: QR կոդի միջոցով օնլայն դիտման համար: