Թուրքիան ակնկալում է, որ ատոմակայանի առաջին ռեակտորը կառուցված կլինի մինչև 2023թ․ մայիսը

91

Թուրքիան ակնկալում է, որ «Ակկույու» ատոմակայանի առաջին ռեակտորի շինարարությունը կավարտվի մինչև 2023 թվականի մայիսը: Այդ մասին այսօր հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ակկույու ԱԷԿ-ի առաջին բլոկի շինարարությունը, որի վրա աշխատում է 3000 ռուսաստանցի և 10.000 թուրք ինժեներ, կավարտվի մինչև 2023 թվականի մայիսը: Մենք դա տեսնում ենք որպես շատ կարևոր խորհրդանիշ», – շեշտել է նա Մերսինում ելույթի ժամանակ, որտեղ կառուցվում է առաջին միջուկային էլեկտրակայանը Թուրքիայում:

Անկարայի համար կարևոր է առաջին ռեակտորի գործարկումը հենց 2023 թվականին, քանի որ այս տարի հանրապետությունը նշելու է իր հիմնադրման 100-ամյակը, հայտնում է ՏԱՍՍ-ը: