ԱՄՆ-ը Ավստրալիայի հետ համաձայնության է եկել երկրում իր ռազմական ներկայությունը ընդլայնելու հարցում

68

ԱՄՆ-ը համաձայնության է եկել Ավստրալիայի հետ՝ ընդլայնելու ամերիկյան ռազմական ներկայությունը երկրում, ներառյալ ռոտացիոն սկզբունքով ռազմական ինքնաթիռների տեղակայումը: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Պիտեր Դաթոնը Պետդեպարտամենտում «2 + 2» բանակցություններից հետո համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ կստեղծվի համատեղ նյութատեխնիկական ենթակառուցվածք և տեխնիկական սպասարկման համալիր՝ աջակցելու երկու երկրների ընդլայնված ռազմական գործունեությանը, այդ թվում՝ ռազմածովային ուժերին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Երկու կողմերը «քննարկել են կառավարվող զենքի և պայթուցիկ զինամթերքի արտադրության ավստրալական ձեռնարկության ստեղծման աշխատանքներն արագացնելու ծրագրեր»: