Կլիմայի փոփոխության ամենավատ հետևանքները դեռ առջևում են․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

81

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երկրներին կոչ է արել էապես նվազեցնել արտանետումները մթնոլորտ: Այդ մասին նա հայտարարել է Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությանը հղած հաղորդագրության մեջ՝ կապված կլիմայի զեկույցի հրապարակման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հրդեհների, ջրհեղեղների և եղանակային ծայրահեղ իրադարձությունների թիվն ամենուր աճում է: Այս փոփոխությունները միայն գալիք վատագույնի սկիզբն են։ Հետևանքներն աղետալի կլինեն: Մենք ժամանակ չունենք: Մենք հիմա պետք է գործենք՝ կանխելու հետագա անդառնալի վնասները», – ասել է Գուտերեշը:

«Մենք ցանկանում ենք, որ բոլոր երկրները ներկայացնեն ավելի խոստումնալից ծրագրեր մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 2010 թվականի մակարդակի համեմատ 45%-ով նվազեցնելու համար», – Գուտերեշին մեջբերում է ՏԱՍՍ-ը: