Թուրքիայի կրոնական վարչության բյուջեն գերազանցում է յոթ նախարարությունների բյուջեն

44

Հաջորդ տարի Թուրքիայի կրոնական հարցերով գրասենյակի (Diyanet) բյուջեն կգերազանցի 16 միլիարդ թուրքական լիրան՝ ստանալով 17 նախարարություններից 7-ից շատ ֆինանսավորում. նշել է GazeteDuvar-ը:

Diyanet-ին, որի ղեկավար Ալի Էրբաշը հայտնի է իր վիճահարույց և ատելության խոսքերով և համարվում է Էրդողանի ամենահավատարիմ մարդկանցից, 2022 թ.-ին կհատկացվի 16,1 միլիարդ լիրա:

Յոթ նախարարությունների բյուջեները, ներառյալ՝ ներքին և արտաքին գործերի նախարարությունները, ավելի քիչ են, քան նախատեսված է Diyanet-ի համար. նշվում է հոդվածում:

Կրոնական այդ վարչությունն ակտիվորեն պայքարում է Թուրքիայի աշխարհիկության դեմ։