Զախարովա. ԱՄՆ-ն նույնիսկ չի մոտեցել ժողովրդավարության համաշխարհային առաջնորդի դիրքերին

57

Միացյալ Նահանգները նույնիսկ չի մոտեցել ժողովրդավարության ոլորտում համաշխարհային առաջնորդի դերին: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ Առաջին ալիքի եթերում:

Դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ը «պետություն է, որը բացարձակապես հստակորեն առաջնային է համարում շահերը, ցավոք, ոչ թե ազգային, այլ միայն այն լոբբիստական ​​խմբի, որն իշխանության գլխին է»:

Նա նշել է, որ ամերիկյան կողմի աշխարհաքաղաքական կանխատեսումները, որպես կանոն, չեն իրականանում: «Իրականում նրանց ասածի հակառակն է տեղի ունենում: Իսկ ռուսական կողմի կանխատեսումներն իրականանում են», – ասել է դիվանագետը՝ հիշեցնելով, որ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի և ընդհանրապես արաբական գարնան վերաբերյալ ռուսական կանխատեսումներն իրականություն դարձան: