Փաշինյանը ներողություն խնդրեց «գունագեղ միջոցառում` զոհերի հիշատակին» արտահայտության համար

14

📎 ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը նաև 44–օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրն է Անկախության օրը նախատեսվող համերգի առնչությամբ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միգուցե անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծեինք և 2 միլիոնն էլ հատկացնեինք, որ ավելի լավ զբաղվեինք»,–ասաց նա։

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ անհետ կորածների հարցերով զբաղվող մարմին կա, որն անձամբ ինքն է համակարգում։

«Անհետ կորածների հարցով բոլոր հնարավոր միջոցներն արվում են։ Ինչ վերաբերում է գունագեղ և Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, ապա ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել եմ նման ձևակերպմամբ»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այդ օրը պետք է նշել ՀՀ դրոշներով, իսկ մեր դրոշի գույները վառ են, և նա չի կարծում, որ պետք է չեղարկեն դրոշի գույները։ Փաշինյանը հավելեց, որ նախատեսվող միջոցառման առանցքը հենց զոհերի հիշատակի ընդգծումն է, և այդ օրը հայտարարվելու է 3 պատերազմներում իրենց կյանքը զոհածների մասին մի մասշատաբային նախագծի մեկնարկի մասին։