ՀՀ վարչապետը վստահեցնում է, որ «Հայաստան» հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար

74

«Հայաստան» համահայկական հիմնադրամում պատերազմի օրերին հավաքագրված գումարների ճակատագրի առնչությամբ կատարված աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել։

📎ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքովհետպատերազմական շրջանում 100 մլրդ դրամի հատկացումներ են արվել պատերազմի ընթացքում առաջացած կարիքների համար առողջապահական, սոցիալական և այլն։ Փաշինյանը վստահեցրեց` հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, այլ այն նպատակների, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ։