Իրանը շուտով կկարողանա միջուկային ռումբ ստեղծել․ Բենի Գանց

75

Իսրայելի Պաշտպանության նախարար Բենի Գանցը Foreign Policy ամսագրին ասել է, որ Իրանը երկու-երեք ամսվա ընթացքում կարող է ունենալ անհրաժեշտ նյութեր և հնարավորություններ միջուկային ռումբ արտադրելու համար:

Ըստ ամսագրի, Գանցը զգուշացրել է տարածաշրջանում միջուկային սպառազինությունների հնարավոր մրցավազքի մասին, եթե Իրանին հաջողվի հատել միջուկային շեմը:

Նախարարը նշել է, որ վերջերս Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է երկարաժամկետ հեռանկարում թույլ տալ Իրանին և նրա կողմնակիցներին ավելի վստահ գործել: