ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել

41

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երասխ է այցելել: Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։

Եվրապատգամավորը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում։

Կլաարն արդյունավետ է համարել այցը՝ ընդգծելով, որ մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել:

«Երասխ այցելելը լավ պատկերացում է տալիս այն մասին` ինչ մոտ են միմյանց Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Շատ կարևոր է թուլացնել սահմանային լարվածությունը բանակցային մթնոլորտ ստեղծելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այդ հարցում», — գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Նշենք, որ Կլաարն այսօր Բաքու է մեկնում։