Գորիս – Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են երկու բեռնատարի վարորդների․ ParaTV

72

Գորիս – Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են երկու բեռնատարի վարորդների։


Para TV-ի ունեցած տեղեկություններով ադրբեջանցիները Գորիս – Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդների, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։


Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները՝ վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։
PARA TV