Ավարտվել են «Արևմուտք-2021» զորավարժությունները

42

Նիժնի Նովգորոդի Մուլինո զորավարժադաշտում տեղի է ունեցել ռուս-բելառուսական «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունների փակման արարողությունը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Միջոցառումներին ներկա էին ՌԴ Զինված ուժերի Արևմտյան ռազմական օկրուգի զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողներ, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Մոնղոլիայի զինված ուժերի զորախմբի ղեկավար կազմի և անձնակազմի զինծառայողներ, ինչպես նաև Շրի Լանկայի ռազմական պատվիրակության ներկայացուցիչը:

Զորավարժությունների արդյունքներով՝ առավել աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: