Ադրբեջանում հաստատեցին` Գորիս–Կապան ճանապարհից իրանցի վարորդներ են ձերբակալել

65

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վարորդների նկատմամբ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։

«Իրանի քաղաքացի վարորդները անօրինական կերպով մուտք են փորձել գործել Ադրբեջանի տարածք։ Այդ մեքենաների վարորդների նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան», – ասված է հաղորդագրության մեջ: