2014 թ. ռուսական РБК-ն Արցախը անվանեց “անդրկովկասյան վագր” հաշվի առնելով արագ տնտեսական աճը

32

Քաղաքագետ Վահե Դավթյանի ՖԲ էջից, –

Բոլոր նրանց, ովքեր զառանցում են, որ ՛՛եթե Արցախն այդքան սիրում եք, չդարձնեիք այն ամայի տարածք, զարգացնեիք՛՛, տեղեկացնեմ, որ  2014 թ. հուլիսին ռուսական РБК-ն անվանեց Արցախը ՛՛անդրկովկասյան վագր՛՛՝ հաշվի առնելով հանրապետության արագ տնտեսական աճը:

2015 թ. արդյունքներով Արցախի տնտեսական աճը կազմեց 9,1%, 2016-ին՝ 9,2%: Ընդ որում, 2007 թ. այդ ցուցանիշը կազմել է 8,8%՝ կտրուկ աճ արձանագրելով 2008-ին՝ հասնելով 14,3%-ի:

Ընդհանուր առմամբ, 2000 թ.-ից ի  վեր Արցախի տնտեսական աճը միջինում կազմել է 10,5%, իսկ 2019 –ին՝ 10,3% (ՀՆԱ-ն՝ 713 մլն դոլար), ինչը լավագույն ցուցանիշներից էր չճանաչված պետությունների շարքում: Էլ չեմ խոսում ենթակառուցվածքային բազմաթիվ նախագծերի, ինչպես նաև Արցախի ինստիտուցիոնալ զարգացման օրինակելի դինամիկայի մասին:

Արցախի ամայացումն ու դրա ամպուտացիան Հայոց աշխարհից սկսվեց 2018-ի ընդգծված հակաարցախյան շարժումից, որը մինչ օրս որոշ թերուսներ ՛՛հեղափոխություն՛՛ են անվանում: