Պուտին․ Սիրիայում դեռ կան ահաբեկչության օջախներ

55

Ահաբեկչության օջախներ դեռևս գոյություն ունեն Սիրիայում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը կայացել է Կրեմլում:

«Ցավոք, դեռևս կան ահաբեկիչների դիմադրության օջախներ, որոնք ոչ միայն վերահսկում են տարածքի ինչ-որ մասը, այլև շարունակում են ահաբեկել խաղաղ բնակիչներին: Այնուամենայնիվ, փախստականներն ակտիվորեն վերադառնում են ազատագրված տարածքներ: Ես իմ աչքերով տեսա, երբ ձեզ մոտ հյուր էի ձեր հրավերով, թե ինչպես են մարդիկ ակտիվորեն վերականգնում իրենց տները և ակտիվորեն աշխատում են՝ բառի ամբողջ իմաստով վերադառնալու խաղաղ կյանք», – Պուտինի խոսքերը հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: