Չինաստանը շնորհավորել է Աֆղանստանի նոր կառավարությանը․ Թալիբան

42

Աֆղանստանում Չինաստանի դեսպանը շնորհավորել է թալիբներին նոր կառավարության ձևավորման կապակցությամբ, հայտարարել են Թալիբանի անդամները:

«Չինաստանի դեսպան Վան Յուն շնորհավորեց Աֆղանստանի նոր կառավարությանը և ավելացրեց, որ Չինաստանը կշարունակի զարգացնել ու ամրապնդել Աֆղանստանի հետ հումանիտար, տնտեսական և քաղաքական համագործակցությունը», – գրել է Թալիբանի ներկայացուցիչը Twitter-ում։ Նրա խոսքերը հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Նա հավելել է, որ արտգործնախարար Ամիր Խան Մութակին այսօր կհանդիպի Չինաստանի դեսպանի հետ: