Ըստ ԶԼՄ-ների, ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանին հրավիրել COVID-19-ի դեմ պայքարի գագաթաժողովին

61

ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանին հրավիրել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գլոբալ գագաթաժողովին, գրում է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նշվում է, որ միջոցառման հիմնական նպատակն է համոզել առաջատար պետություններին պատվաստանյութերը հնարավորինս բաժանել, այլ ոչ թե վաճառել աղքատ երկրներին: Ըստ աղբյուրի, գագաթաժողովի հրավերն ուղարկվել է նաև Չինաստանի իշխանություններին:

Ինչպես նշում է The Washington Post-ը, հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Սպասվում է, որ այն կանցկացվի վիրտուալ ձևաչափով: