Հայոց բոլոր արքաներից ինձ համար ամենամեծը Լևոն Բ Ռուբինյան է

100

Նարեկ Գալստյանի ՖԲ էջից, –

Հայոց բոլոր արքաներից ինձ համար ամենամեծը Լևոն Բ Ռուբինյան է: Մարդ, ով կառավարելով  բարդագույն աշխարհաքաղաքական ու եռացող տարածաշրջանում, ոչ միայն չդարձավ վեցնոց, մանրադրամ Կոնիայի սելջուկների, խաչակիրների, Եգիպտոսի Այուբյանների, Երուսաղեմի, Անտիոքի կամ Տրիպոլիի քրիստոնյա կառավարիչների ձեռքում, այլ կարողացավ Կիլիկիան դարձնել գործոն: Չէ՜, նա չէր պոռոտախոսում տարածաշրջանի ամենամարտունակ բանակի մասին, նա կառուցում էր այդ բանակը, նրա զորավարները չէին պոռում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», նրանք նվաճում էին այդ  նոր տարածքները:

Նա Անտիոքի Բոհեմունդ Կակազից խաղաղություն չէր աղաչում, նա գերևարում էր լատին իշխանության խորամանկ դուքսին ու հասնում իր ուզածին, նա Հալեպի ամիրայի հետ պայմանական Բաթումիներում չէր հանդիպում ու ուղտերի քարավանների համար արտոնություններ չէր խնդրում, Լևոնը ջախջախում էր արաբ հրոսակները:

Լևոն Բ Մեծագործը մնացել է հայոց պատմության Օլիմպոսում: Պատմության մեջ մնացել են նաև զանազան ուրացողներ, դավաճաններ ու վեցնոցներ՝ միայն այդ պատմության գարշահոտ հետնախորշերում…