Մոսկվայի տնտեսական ցուցանիշները գերազանցել են նախահամաճարակային իրավիճակը․ Մոսկվայի քաղաքապետ

84

Մոսկվայի տնտեսական ցուցանիշները ներկայումս ավելի բարձր են, քան մինչև համաճարակը, այսօր ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Մոսկվայի տնտեսությունը ոչ միայն վերականգնվել է: Այն նույնիսկ գերազանցել է 2019-ի նախաճգնաժամային մակարդակը, յոթից քսանհինգ տոկոս տարբեր ոլորտներում», -ասել է Մոսկվայի քաղաքապետը:

Նա շեշտել է, որ Մոսկվայում ոչ մի պետական ​​ծրագիր չի դադարեցվել համաճարակի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սոբյանինը ուշադրություն է հրավիրել այնպիսի ոլորտների աճի տեմպերի վրա, ինչպիսիք են արդյունաբերությունը, ներդրումները և շինարարական արդյունաբերությունը: Քաղաքապետի խոսքով, գործազրկության մակարդակը գրեթե հասել է մինչճգնաժամային մակարդակի: Հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ Մոսկվան զարգացման շատ լավ ցուցանիշներ ունի: