ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այսօր կժամանի Թեհրան

76

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր երեկոյան կժամանի Թեհրան՝ մասնակցելու իրանական կողմի հետ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

Գրոսսին կժամանի մեկօրյա այցով։ ՏԱՍՍ-ի համաձայն, համաձայնություն է ձեռք բերվել, որ նա կիրակի օրը կքննարկի ՄԱԳԱՏԷ-Իրան համագործակցության տարբեր ասպեկտներ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանի ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ: