Սիրելի ստեղծագործողներ, շտապեք․ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանը մասնակցելու

105

«Թեքեյան» մշակութային միություն

Սիրելի ստեղծագործողներ, շտապեք․ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը։ 2019-2020 թվականների ստեղծագործությունների մրցույթն անցկացվելու է  հետևյալ անվանակարգերում՝

📚📖գրականություն (ներկայացնել գրքի 2 օրինակ),

🖌✏️կերպարվեստ,

🎭🎭թատերական արվեստ,

📚 հայագիտություն (ներկայացնել գրքի 2 օրինակ),

🎤🎥լրագրություն

📸📷գեղարվեստական լուսանկարչություն

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգև` 1500 ԱՄՆ դոլար:  Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս` առանց տարիքային սահմափակման:

Մրցույթին մասնակցել ցանկացողները 2019-2020 թվականներին իրենց հեղինակած աշխատանքները կարող են ներկայացնել

մինչև սեպտեմբերի 20-ը Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 11:00-16:00-ն

(հասցե` Երևան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ. ` 010 552 632, 010 570 283 :