Զելենսկի. Կիևն ԱՄՆ-ից հստակ դիրքորոշում չի ստացել ՆԱՏՕ ին անդամակցության վերաբերյալ

72

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Վաշինգտոնից ուղիղ դիրքորոշում չի ստացել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վերաբերյալ, սակայն Ուկրաինան կարող է ապավինել ԱՄՆ-ին:

«Մենք կարող ենք (ապավինել ԱՄՆ-ին), որովհետև, ինձ թվում է, այսօր մեր հարաբերություններն այլ մակարդակի վրա են: Այո, մենք, անկեղծ ասած, չենք ստացել ուղիղ դիրքորոշում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ», – ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, արդյոք Ուկրաինան կարող է հույսը դնել Միացյալ Նահանգների վրա: Զելենսկին նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կամրապնդվի, եթե Ուկրաինան չընդունվի ՆԱՏՕ, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: