Բայդենը երկարաձգել է ահաբեկչական հարձակումներից հետո արտակարգ դրությունը

83

ԱՄՆ իշխանությունների կողմից 2001 թվականին ահաբեկչական հարձակումների պատճառով հայտարարված արտակարգ դրությունը կշարունակվի ևս մեկ տարի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Հաղորդագրությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Բայդենը նշել է, որ ահաբեկչական սպառնալիքը, որի պատճառով արտակարգ դրություն է մտցվել 2001 թվականի սեպտեմբերին, չի անհետացել:

Ընդհանուր առմամբ, 2001 թվականի ահաբեկչությունների հետևանքով զոհվել է մոտ 3 հազար մարդ: Այդ ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ կրտսերը արտակարգ դրության որոշումը բացատրել էր Միացյալ Նահանգների վրա նոր հարձակումների «շարունակվական անմիջական սպառնալիքով»: Արտակարգ դրությունը նախագահին տալիս է լրացուցիչ իրավական լիազորություններ, որոնք նա կարող է իրականացնել ցանկացած պահի: