Մոռացվող ազգային արժեքներ

37

Արմեն Ամիրխանյանի ՖԲ էջից, –

1253թ. Կիլիկիայի Հեթում Ա արքան մեկ տարով հետաձգում է իր պետության ճակատագրի համար հսկայական նշանակության այցը Կարակորում (Ոսկե Հորդա)։ Այցի մասին պայմանավորվել էր եւ այն նախապատրաստել էր իր եղբայրը՝ Սմբատ գունդստաբլը։ Մոնղոլական կայսրության մեծ խանի հետ հանդիպման, բանակցությունների արդյունքում հայ-մոնղոլական դաշինք էր ձեւավորվելու (դա տեղի ունեցավ 1254թ. հոկտեմբերին), որը, հայոց պատմության, թերեւս, բոլոր դարերի խոշորագույն դիվանագիտական նվաճումն է։ 

Որովհետեւ 36 տարեկանում մահացել էր թագուհին՝ նրա կինը, Լեւոն Բ Մեծագործ արքայի դուստրը, ինչի կապակցությամբ Հեթում Ա արքան մեկ տարի սուգ է պահել։