Մի շարժեք մեր զայրույթը. դա բարկություն կամ չարություն չէ, դա հուզմունքի գերագույն աստիճան է, որի ցասումից երկինքն ու երկիրը կարող են խառնվել իրար. զոհված զինվորի մայր

126

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Հովհաննիսյանի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը գրում է.

Կառավարության անդմներ, միթե՞ կարելի էր, զոհվածների ընտանիքների և հասարակության մեծ մասի զայրույթը շարժել այն աստրճանի, որ որոշենք հավաքվել, բողոքի ձայն բարձրացնել կամ ֆլեշ- մոբ անել:

Եթե խոսքը վերաբերեր երեխաների տոնին, պսակադրության, ծնունդ- կնունքի կամ այլ մի միջոցառման, որը պիտի ազգիս մի փոքր ուրախություն պատճառեր, ես ինքս կմասնակցեի էդ գունագեղ զարդարմանը ու ժպտալով կասեի. ՀԱՅԿՍ, ՏՂԵՐՔ ԴՈՒՔ ՉԿԱՔ , ՈՐ ………….

Անկախությու՞ն, հաստա՞տ, էդ բառը խիստ կասկածելի է դարձել մեզ համար, նայեք՝ քանի պետությունից ենք կախված (չմոռանամ հիշել նախկին տականքներին ու իրենց կնքած պայմանագրերն ու գրոշներով վաճառած կամ նվիրած ստրատեգիական միավորները՝ ընդհուպ տարածքային ):

Մի շարժեք մեր զայրույթը. դա բարկություն կամ չարություն չէ, դա հուզմունքի գերագույն աստիճան է, որի ցասումից երկինքն ու երկիրը կարող են խառնվել իրար: Դա մայրերի ողբն է, որ այս տարիների ընթացքում, էդքան թանկ կորուստներից հետո էս հայրենիքը դեռ անկախ չէ ու դեռևս չի կարող «Գունագեղ Անկախության Տոն» ունենալ, այն էլ այս տարի (հավելեմ , որ այդ գաղափարը բացարձակ մոտիվացնող չէ ազգին, էն էլ էս պարագայում, քանի դեռ սահմանագծման հարցերը վերջնականպես լուծված չեն, քանի դեռ զոհեր ենք ունենում, գերիները չեն վերադարձվել, անհետ կորածներ ունենք… ) սեպտեմբերի 21 -ին, որից ընդամենը 6 օր հետո չարաբաստիկ սեպրեմբերի 27 է……..

Դա Ձեզ ինչ – որ բան ասո՞ւմ է։