Հանրապետության հրապարակի՝ զոհերի հիշատակին նվիրված գունագեղ տոնակատարության համար բյուջեից կտրամադրվի 1 միլիրադ դրա՞մ

84

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է.

«Հրապարակ»-ի տեղեկություններով, անկախության տոնի, ինչպես նաև զոհերի հիշատակին նվիրված գունագեղ տոնակատարության Երևանի Հանրապետության հրապարակում կազմակաերպելու համար, որի մասին երեկ բարձրաձայնեց Նիկոլ Անհողը, բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ՝ 2 մլն դոլարից ավելի գումար…

Սա աննախադեպ բարձր թիվ է, քանի որ մինչև հիմա այդ օրը տոնելու համար բյուջեից երբեք այդքան գումար դուրս չի գրվել…

Ընդամենը մի քանի փաստ. 2018 թվականին անկախության 27-ամյակը նշելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է 84 միլիոն 775 հազար դրամ…

100 միլիոն դրամ էր հատկացվել անկախության հռչակման 25-րդ եւ 26-րդ տարեդարձների տոնական միջոցառումների համար…

Տարբերությունը ահռելի է՝ մոտ 10-11 անգամ ավելի, քան նախկինում է հատկացվել… Ըստ նույն “Հրապարակ”-ի Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք միջոցման կազմակերպումը վստահվել է Նիկոլ Անհողի աշխատակազմի ղեկավար ստախոս Արայիկի մտերիմ ընկեր Աշոտ Առաքելյանին պատկանող «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ին…

«Հրապարակ»-ին տված հարցազրույցում Աշոտ Առաքելյանը հերքել է 1 միլիարդ դրամի մասին տեղեկությունը, բայց չի էլ նշել, թե որքան գումար է ստացել պետբյուջեից, որը կասկածներ է առաջացնում…

Ամեն դեպքում շատ տհաճ է և աննորմալ, երբ թուրքին պարտված ղեկավարությունը, որի պատճառով մենք ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ և գրեթե կորցված Արցախ, որոշել է սեպտեմբերի 21-ին գունագեղ տոնակատարություն անցկացնել Հանրապետության հրապարակում, որը նաև նվիրված է լինելու պատերազմում զոհվածներին ու դրա վրա ծախսում է ահռելի գումարներ, երբ հազարավոր մարդին անօթևան են և օրվա հացի կարոտ…