Հայաստանում հաստատվել է Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի կիրառումը

88

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական միաբաղադրիչ Սպուտնիկ Լայթ պատվաստանյութը: Այդ մասին այսօր հաղորդվել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի կայքում:

Հիմնադրամը նշել է, որ Սպուտնիկ Լայթը բարձր անվտանգություն և արդյունավետություն է ցուցաբերել մի շարք երկրներում բնակչության պատվաստման ընթացքում։

Ի տարբերություն ավելի վաղ Հայաստանում հաստատված երկբաղադրիչ Սպուտնիկ Վի պատվաստանյութի, Սպուտնիկ Լայթը պարունակում է միայն մեկ բաղադրիչ՝ ստեղծված 26-րդ տիպի ադենովիրուսի հիման վրա: