Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Գերմանիայից

67

interfootball.am

 Աշխարհի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։

Ցավոք, Հայաստանի հավաքականն այս խաղում որևէ հնարավորություն չուներ` պարտվելով 0:6 հաշվով։

Հանս-Դիտեր Ֆլիկի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկո Ռոյսը, Տիմո Վերները, Յոնաս Հոֆմանը, Կարեմ Ադեյեմին։

Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Իսլանդիա 2:2 Հյուսիսային Մակեդոնիա

Ռումինիա 2:0 Լիխտենշտեյն