Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ

51

Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը եւ լուսանկարներ է հրապարակել:

«Սույն թվականի սեպտեմբերի 4-ին , Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման 3-րդ փուլի շինարարական աշխատանքների Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ ակնադիտական զննությամբ ՔԱ 3-րդ Հազարամյակի։

Օրենքով սահմանված կարգով աշխատանքները դադարեցրել եմ և դիմել պետական լիազոր մարմին, այսօր հնագիտական խումբը տեղում զննեց աշխատանքների հետագա ընթացքը տալու համար։

Այս փոքր գտածոները ևս փաստում են, որ Վանաձորը դեռևս 5000 տարի առաջ բնակեցված է եղել, և ունեցել բարձր մշակույթ»,- գրել է նա: