ՆԱՏՕ-ն Ռուսաստանին և Բելառուսին կոչ է արել կանխատեսելի լինել «Արևմուտք-2021» զորավարժությունների ժամանակ

116

ՆԱՏՕ-ն «Արևմուտք-2021» զորավարժությունների կապակցությամբ Բելառուսին և Ռուսաստանին կոչ է անում կանխատեսելի վարքագիծ դրսևորել: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

Նրա խոսքով, բոլոր երկրներն իրավունք ունեն վերապատրաստել իրենց զինված ուժերը, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է կատարել որոշակի պարտավորություններ:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին և Բելառուսին գործել կանխատեսելի և թափանցիկ՝ միջազգային պարտավորություններին համապատասխան», – Լունգեսկուի խոսքը մեջբերում է «ՌԻԱ» գործակալությունը: Դա կարևոր է ռիսկերը նվազեցնելու և միջադեպերից խուսափելու համար, ասել է պաշտոնական ներկայացուցիչը:

Ռուս-բելառուսական համատեղ «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունների գործնական փուլը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 16-ը, հայտնում է RT- ն: