Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական երկու շարասյունների

62

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է , որ Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության շինարարական սարքավորումների երկու շարասյունների. մեկը Մատաղիս – Գետավան – Վանք երթուղով, մյուսը՝ հակառակ ուղղությամբ:

Նշվում է նաև, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։

Մեկ օրվա ընթացքում 1 հեկտար տարածք է մաքրվել չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից:

2020 թվականի նոյեմբերի 23 -ից սկսած ՝ 2,273 հա տարածք, 681 կմ ճանապարհ, 1,936 շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,800 պայթուցիկ առարկա:

facebook sharing button