5,0 մագնիտուդ երկրաշարժ Աֆղանստանում

64

5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել հինգշաբթի Աֆղանստանում՝ Տաջիկստանի հետ սահմանի մոտ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆայզաբադ (մոտ 44,4 հազար բնակիչ) քաղաքից 58 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել: