Եթե նկարում կարողացաք գտնել 7-ամյա Արամ Խաչատրյանին, ապա նշեք մեկնաբանությունում ⤵️

258

Արամ Խաչատրյան թանգարան, –

🖼Լուսանկար. Արամ Խաչատրյանը՝ Սոֆյա Արղության-Դոլգորուկայայի վարժարանում, 1910

✅ 7-ամյա Արամը Թիֆլիսի՝ իշխանուհի Սոֆյա Արղության-Դոլգորուկայայի վարժարանում ուսանելու տարիներին՝ իր դասընկերների հետ: Սաների կենտրոնում նստած է նրանց երգ-երաժշտության ուսուցիչ Մուշեղ Աղայանը՝ հայ անվանի գրող Ղազարոս Աղայանի որդին: Խաչատրյանը նրա մասին մեծ երախտագիտությամբ էր խոսում: Հիշում էր, թե նա ինչպես շաբաթը 2 անգամ գալիս էր դասարան, նստում դաշնամուրի մոտ, իսկ սաները շրջապատում էին նրան ու սկսում նրա նվագակցությամբ երգել հայերեն, ռուսերեն, վրացերեն երգեր: Խաչատրյանն ասում էր. «Ես միշտ մեծ բավականությամբ էի հաճախում այդ դասերին: Հնարավոր է հենց այդ դասերն էլ որոշիչ դեր խաղացին իմ երաժշտական զարգացման գործում»: Վերին շարքում սաների կենտրոնում կանգնած է վարժարանի տնօրենը՝ իշխանուհի Սոֆյա Արղության-Դոլգորուկայան: