«Փաստարակ» լրատվական. Հանրությանը տեղյակ չեն պահում, որ կարող են «ազատվել» և՛ պատվաստվելուց, և՛ պարբերական թեսթավորումից.Մարինա Խաչատրյան

75547

Վաղը մեկնարկում է նոր ուսումնական տարի։ Դասապրոցեսն ամենաօրյա առկա ռեմիժով է լինելու։ Համավարակով պայմանավորված որոշակի սահմափակուներ այնուամենայնիվ կգործեն՝ դասախոսները և ուսուցիչները կա՛մ պետք է լինեն պատվաստված, կա՛մ 14 օրը լրանալուն պես ՊՇՌ թեսթի բացասական պատասխան ներկայացնեն։

Ուսուցիչնները և դասախոսները կարծում են, որ սա աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է։ Ստացվում է, որ նախարարությունն ասում է կա՛մ պատվաստվիր, կա՛մ հրաժարվիր քո աշխատանքից։ Բայց թե աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով է աշխատակիցն ազատվելու աշխատանքից` պարզ չէ։

«Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող Շողեր Բաբայանն ասում է․ «Նախարարությունը վախեցնում է ուսուցիչներին։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ 70-80 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչն աշխատավարձի կեսը չի կարող տալ թեսթի համար։ Արդյունքում ուսուցիչը կունենա աշխատանքը կորցնելու և եկամտից զրկվելու վախ ու կմտածի ոչ թե թեսավորման այլ պատվաստման մասին»։

Կրթության ոլոտի մասնագետներն ասում են՝ ինչո՞ւ պետք է վճարովի թեսթավորվեն միայն չպատվաստվածները, եթե պատվասվածները ևս կարող են վարակվել և վարակը տարածել։ Այս դեպքում ՊՇՌ թեսթի պարտադիր պահանջը դրված է համավարակի կանխմա՞ն, թե՞պետական մակարդակով թեսթերի բիզներին աջակցության համար։

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը նախարարությանը 3-րդ կիրառելի տարբերակն է առաջարկում։ «Թող բոլոր աշխատակիցների մոտ ստուգեն հակամարմինների առկայությունը, տեսնեն արդյոք նրանք ունե՞ն հակամարմիններ։ Հակամարմինների (IgG) բարձր տիտրը կնշանակի, որ մարդու մոտ առկա է իմունիտետ, ճիշտ այնպիսին, ինչպիսին պատվաստումից հետո. եթե ոչ ավելի ուժեղ,- շեշտում է Խաչատրյանը։ Ընդ որում, այս հետազոտությունը պետք է կատարվի ընդամենը մեկ անգամ։ Հաջորդը, գուցե, անհրաժեշտ լինի կրկնել 6 ամիս անց։

IgG-ի ցածր տիտրի դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս ոչ թե պատվաստվել, այլ տարբեր միջոցներով բարձրացնել իմունիտետը։

«Այս պահին նշածս մեխանիզմից օգտվում են ԱՆ աշխատակիցները, խորհրդատուները և բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս մասին հանրությանը տեղյակ չեն պահում և մարդիկ չգիտեն, որ հակամարմիններ ստուգելով կարող են «ազատվել» և՛ պատվաստվելուց, և՛ պարբերական թեսթավորումներից։ Ինքս հրաժարվում եմ պատվաստվել և խորհուրդ չեմ տալիս դառնալ այս համաշխարհային կլինիկական փորձարկման օբյեկտ։ Որևէ մեկը չի կարող ինձ կամ Ձեզ պարտադրել դառնալ փորձարկման «կենդանի»։ Բացի այդ չկա որևէ հետազոտություն, որը փաստի, թե այս պատվաստանյութերը ձևավորում են իմունիտետ։ Այդպիսի տվյալներ կստանանք մի քանի տարի հետո։ Գնահատելով վիրուսի կառուցվածքը` բոլոր պատվաստված անձանց խորհուրդ եմ տալիս պատվաստվելուց 6 ամիս հետո ստուգել՝ արդյո՞ք իրենց մոտ առկա է ՄԻԱՎ վարակ, թե ոչ, իսկ հայտնաբերելուց հետո չլռել և բարձրաձայնել խնդրի մասին»,- ասաց Խաչատրյանը։ Ցավոք, Միացյալ Նահանգներում արդեն կան հրապարակումներ, որտեղ խոսվում է պատվաստումների և ՄԻԱՎ վարակակրության միջև ուղիղ կապի մասին։