Բայդենը Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալն անվանել է ուրիշ երկրների վերակազմավորման փորձերի ավարտ

83

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ, Աֆղանստանից դուրս գալով, ԱՄՆ-ն ավարտում է ուրիշ երկրներում ուժով վերակազմավորման փորձերի դարաշրջանը:

«Աֆղանստանի վերաբերյալ որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ: Դա ավարտում է այլ երկրների վերակառուցմանն ուղղված խոշոր ռազմական գործողությունների դարաշրջանը», – ասել է Սպիտակ տան ղեկավարը ժողովրդին իր ուղերձում, որը հեռարձակել է NBC News-ը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է կենտրոնանալ նոր մարտահրավերների վրա:

«Աշխարհը փոխվում է: Մենք լուրջ մրցակցության մեջ ենք Չինաստանի հետ, մենք մարտահրավերների ենք բախվում Ռուսաստանի հետ բազմաթիվ ճակատներում, մենք բախվում ենք կիբեռսպառնալիքների և միջուկային տարածման խնդրի հետ», – պարզաբանել է Բայդենը: