Հայաստանի գինեգործության և կոնյակագործության ոլորտը վերականգնվել է ճգնաժամից

68

modex

✔️2021թ-ի 1-ին կիսամյակում Հայաստանի կոնյակագործության և գինեգործության ոլորտների հասույթը եղել է 57.6 մլրդ դրամ, համեմատության համար 2019թ-ի նույն ժամանակահատվածում եղել է՝ 50.1 մլրդ դրամ։

✔️2021թ-ի 1-ին կիսամյակում հայաստանյան ձեռնարկությունների իրացրած կոնյակի 90%-ը և խաղողի գինու 56%-ը արտահանվել է։

✔️2021թ-ի 1-ին կիսամյակում 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նշված ոլորտների դրամային արտահայտությամբ հասույթի անվանական աճը եղել է 15%, ինչը հիմնականում պայմանավորված է արտահանման գների բարձրացմամբ (դրամի արժեզրկմամբ)։

✔️Կոնյակագործության ոլորտի իրական աճը 2019թ-ի համեմատ եղել է 1.3%, գինեգործությանը՝ 27.1%:

Ավելին իմանալու համար կարող եք անցնել ստորև ներկայացված հղումով և ներբեռնել «Գինեգործության և կոնյակագործության ընթացիկ վիճակը հետճգնաժամային ժամանակահատվածում» ինֆոգրաֆիկաների ժողովածուն։

https://rb.gy/0oumlr