Այսօր ամերիկահայ ամենանշանավոր գրողներից մեկի՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

68

«Երբ ծիծաղում եք, ծիծաղեք լիաթոք ու բարկանալիս էլ բարկացեք արդար զայրույթով: Աշխատեք կենդանի մնալ: Մահն առանց այդ էլ չի ստիպի ձեզ երկար սպասել», -Վիլյամ Սարոյան:

Այսօր ամերիկահայ ամենանշանավոր գրողներից մեկի՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1908թ. օգոստոսի 31-ին Ֆրոզնոյում: Սարոյանի պատմվածքների և դրամատիկական ստեղծագործությունների հենքում հաճախ իր ամերիկահայի փորձառությունն է: Պուլիտցերյան մրցանակակիր և օսկարակիր հեղինակն առավել հայտնի է իր «Մարդկային կատակերգություն», «Քո կյանքի ժամերը», «Իմ անունն Արամ է» և այլ գործերով: Սարոյանի գործերից շատերը կարող եք կարդալ ձեր մերձակա ամերիկյան անկյունում http://www.americancorners.am/:

Նրա կյանքի մասին ավելին իմանալու համար դիտե՛ք այս տեսաֆիլմը http://www.loc.gov/today/cyberlc/feature_wdesc.php?rec=4753