ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերել Աֆղանստանից

99

ԱՄՆ-ն դուրս է բերել իր զորքերը Աֆղանստանից և ավարտել է ինչպես Քաբուլից խաղաղ բնակիչների տարհանման գործողությունը, այնպես էլ այդ երկրում իր ողջ ռազմական առաքելությունը: Այս մասին Պենտագոնում մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մաքքենզին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Մաքքենզիի, դա նշանակում է «2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո Աֆղանստանում սկսված գրեթե 20-ամյա առաքելության ավարտ»: «Դրա արժեքը եղել է 2,461 ամերիկացի զինծառայողի և խաղաղ բնակչի մահը, իսկ ավելի քան 20 հազարը վիրավորվել է: