Հնդկաստանում գրեթե 70 մարդ մահացել է անհայտ տենդից

84

Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում վերջին շաբաթվա ընթացքում անհայտ վիրուսային տենդից մահացել է 68 մարդ, որոնցից 40-ը երեխաներ են, երկուշաբթի հայտնում է «ՌԻԱ» գործակալությունը:

Հայտնի է, որ հիվանդների մեծամասնության մոտ նկատվել է բարձր ջերմություն, ջրազրկում և արյան մեջ թրոմբոցիտների մակարդակի նվազում: Հիվանդների մեկ այլ մասի մոտ նկատվել է բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանային ցավ, սրտխառնոց, ավշային հանգույցների մեծացում:

Հորդառատ անձրևներն ու բարձր ջերմաստիճանը տուժած շրջաններն իդեալական են դարձրել միջատների կողմից փոխանցվող վարակիչ հիվանդությունների տարածման համար: